Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը աշխատանքային այցով եղել է սահմանապահ Խաչիկ գյուղում

11.07.2018

 Հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի  ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Արենի խոշորացված  համայնքի Խաչիկ բնակավայր: Սահմանապահ Խաչիկ գյուղի  կենտրոնում տեղի է  ունեցել հանդիպում  բնակավայրի բնակիչների հետ, որին մասնակցել են  նաև  բնակավայրի վարչական պատասխանատու Վարդան Ներսիսյանը, Եղեգնաձորի ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանը:

Բնակիչների հետ հանդիպմանը քննարկվել է  բնակավայրի կենսագործունեության համար կարևոր նշանակության հիմնախնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրի և էլ-էներգիայի  բնականոն մատակարարման հարցերը: Մարզպետը խոստացել է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել բարձրացված հարցերի լուծման ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 11:02:01