Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում
10.07.2018
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ս/թ հուլիսի 11-ին, ժամը՝ 15.00, Վայոց ձորի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախորդ(27.06.2018թ.) հանդիպմանը ձևավորված Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի գործողությունների ծրագրերը և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: