Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
04.07.2018
Սիրելի՛ հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: Այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այդ օրը հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը:
Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարն ու պետականության ապահովման հիմնակառույցը:
Հարգելինե՛րս, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բոլորս հարգենք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, անվերապահորեն ենթարկվենք օրենքների պահանջներին, ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը: