Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ժուռնալիստների <Ասպարեզ> ակումբ ՀԿ-ն ՀՀ Վայոց ձորի ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների կատարման մասին

29.06.2018

Հունիսի 28-ին Ժուռնալիստների <Ասպարեզ> ակումբ հասարակական կազմակերպության նախագահը  Լևոն  Բարսեղյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ներկայացրեց  Վայոց ձորի մարզի  ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների կատարման մշտադիտարկման (մոնիտորինգ) 2018 թ.  արդյունքների մասին նախնական զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Արսեն Կարապետյանը և ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը,  Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սիվա Խաչատրյանը,  Եղեգնաձոր, Վայք, Գլաձոր, Մալիշկա համայնքների  և Վայոց ձոր լրատվական ֆեյսբուքյան էջի ներկայացուցիչներ: 

Նշենք, որ ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունները սահմանված են ՀՀ ՏԻ և ՏԱ մասին օրենքներով: Հավելենք, որ  նշված մշտադիտարկումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 15:20:34