Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Բյուջե բոլորի համար> ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացումը Վայոց ձորում
29.06.2018
Հունիսի 28-ին «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնում» կայացավ <Բյուջե բոլորի համար> ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացումը։ Այն իրականացվելու է <Վիննեթ Հայաստան> կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից Հայաստանի երեք մարզերի (Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի) 10 խոշորացված համայնքներում։ Հանդիպմանը ներկա էին ծրագրի շահառու Գլաձոր և Արենի համայնքների ներկայացուցիչները։ Ծրագրում ներգրավված շահառու համայնքների բյուջեների մոնիտորինգը կկատարվի փորձագետների կողմից։ Ծրագրի իրականացման ընթացքում տեղական ՔՀԿ-ները ակտիվ կներգրավվեն աշխատանքներում։ Նրանց կարողությունների զարգացումը կապահովի ծրագրի շարունակականությունը։
<Բյուջե բոլորի համար> ծրագիրը կապահովի հանրային ռեսուրսների օգտագործման հաշվետվողականությունը՝ կանխելով կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կնպաստի բյուջետային քաղաքականության բարելավմանը՝ հաշվի առնելու հասարակության կարիքների առաջնահերթությունները: Ծրագիրը քննարկվել է ՀՀ ֆինանսների և տարածքային զարգացման նախարարություններում:
<Պարզեցված բյուջեի մասով նախարարությունը պատրաստ է մշակել այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն կտա բյուջեն ավելի ընկալելի և օգտակար դարձնել քաղաքացու համար>, - ասել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը և հավելել,- նախարարությունը մշակել և հանրությանն է ներկայացրել պարզեցված բյուջեի իր տարբերակը և պատրաստ է լսել առաջարկներ այդ փաստաթուղթն ավելի նպատակային դարձնելու համար:
Ծրագրի ներկայացման համար հանդիպումներ են արդեն կազմակերպվել Մեղրի և Գորիս քաղաքներում: