Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2018 թվականի երկրորդ հաղորդումը
28.06.2018
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և Արենի ու Զառիթափ համայնքների ղեկավարները:
Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ:
Մանրամասնորեն ներկայացվեց 2018 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:
Բանախոսին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեց հստակ պատասխաններ:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Արագած Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար:
Գնդապետ Սուրեն Միրզոյանն էլ կարևորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ջանքերն այս ուղղությամբ և շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին՝ բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար: