Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ քաղաքացիական պաշտպանությանը նվիրված շտաբային ուսումնավարժանք
26.06.2018
Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրության և <ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության և տարածքային պաշտպանության կազմակերպումը՝ հակառակորդի հարձակման դեպքում> թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժանքի աշխատանքների մեկնարկին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Արագած Սաղաթելյանը և ՀՀ ԱԻ նախարարի հրամանի հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար, գնդապետ Արտակ Նահապետյանը:
Մարզպետ Ա. Սաղաթելյանը ողջունեց ներկաներին և հաջողություններ մաղթեց ուսումնավարժանքի աշխատանքներին, իսկ գնդապետ Ա. Նահապետյանը ներկայացրեց միջոցառման աշխատանքային խմբի գրաֆիկը:
Նշենք, որ աշխատանքային խումբը 2018 թվականի հունիսի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ կիրականացնի ինչպես քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններում, այնպես էլ մի շարք համայնքներում և պատասխանատու կազմակերպություններում: Ուսումնավարժանքի արդյունքները և համապատասխան բացվածքներով վերլուծությունները կներկայացվեն պատկան մարմիններին: