Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզից ամառային հանգստի մեկնեց դպրոցահասակ երեխաների առաջին խումբը
19.06.2018
Վայոց ձորի մարզի դպրոցականների համար այսօր մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը:
Մարզի Զառիթափ, Ջերմուկ և Վայք խոշորացված համայնքների դպրոցահասակ 55 երեխաներ մեկնեցին Հանքավանի <Հասմիկ> մանկական առողջարարական ճամբար։
Երեխաներին ուղեկցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը:
Շուրջ 20 օր զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ (7-13 տարեկան) երեխաներն իրենց ամառային հանգիստը կվայելեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում:
Տարվա ընթացքում Վայոց ձորի մարզից ճամբարային հանգստի կմեկնեն ընդհանուր թվով 195 դպրոցականներ: