Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմում է Վայոց ձորի ազգաբնակչությանը
07.06.2018
Հարգելի վայոցձորցիներ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների, առողջապահական կազմակերպությունների ու հանրակրթական հաստատությունների շահառուներ:
Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու:
Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝ մարզպետարանում գործող թեժ գիծ՝ +374281.2.25.57 հեռախոսահամարով:
Հարգանքներով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան