Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հրաժեշտի ուղերձը

02.06.2018

 Սիրելի հայրենակիցներ: Քաղաքական զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին համապատասխան ես վայր եմ դրել ՀՀ Վայոց ձորի մարզպետի լիազորությունները:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ համագործակցված աշխատանք ենք տարել հանուն Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման, հանուն վայոցձորցիների բարօրության ու խաղաղ պայմաններում կենսագործության հնարավորության ստեղծման նպատակով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մեր համատեղ գործունեության համար:
Շնորհակալ եմ նաև հոգևոր դասի ներկայացուցիչներին իմ գործունեության ողջ ընթացքում ամենատարբեր առիթներով համագործակցության համար:
Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ինձ այդ պատասխանատու պաշտոնը վստահելու համար և ՀՀ նախկին վարչապետերին ու գործադիր իշխանության ղեկավարներին համգործակցված աշխատանքի համար:
Կարծում եմ իմ պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն օժանդակելու նպատակով արվել է ամեն հնարավորը և մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում նախորդ ժամանակահատվածի համեմատած առաջընթաց է գրանցվել:
Հրաժեշտ տալուց առաջ, ուզում եմ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել ՀՀ նորընտիր իշխանություններին և Վայոց ձորի նորանշանակ մարզպետին, ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:
Աստված պահապան ազգիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 18:04:08