Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ

01.06.2018

  Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ:
Ողջույնի խոսքից հետո մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց, որ Վայոց ձորի նախկին մարպետ Հարություն Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՀ կառավարությունը Վայոց ձորի մարզպետ է նշանակել Արագած Սաղաթելյանին: Ս. Թարվերդյանը նշեց, որ Արագած Սաղաթելյանին ներկայացնելու կարիք առանձնապես չկա, քանզի խորհրդակցության բոլոր անդամները ծանոթ են նրան, ականատես են եղել  պետական տարբեր կազմակերպությունների ղեկավարի պաշտոնում նրա հաջողված աշխատանքին, իսկ 2014 թվականին Վայք քաղաքում կայացած արտահերթ ընտրություններում Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո արդեն աշխատանքային համագործակցություն են ունեցել նրա հետ որպես ՏԻՄ ղեկավարի:
Այնուհետև Ա. Սաղաթելյանը ներկայացրեց իր մոտեցումները աշխատանքային գործունեության կազմակերպչական խնդիրներին և խոսեց մարզի զարգացման գործընթացի վերաբերյալ իր տեսլականի շուրջ:
Ա. Սաղաթելյանը հետաքրքրվեց մարզի տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներով ու առկա խնդիրներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 18:04:08