Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

22.05.2018

Այսօր՝ մայիսի 22-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի հերթական նիստը, որը վարում էր կոմիտեի անդամ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:

Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, և այն դպրոցների տնօրենները, որտեղ իրականացվել էր աուդիտի ուսումնասիրություն:

Օրակարգում ներառված էր՝
2018թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Չիվայի միջնակարգ դպրոց>>, <<Ելփինի միջնակարգ դպրոց>>, <<Զառիթափի միջնակարգ դպրոց>>, <<Սարավանի հիմնական դպրոց>>, <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում անցկացված ֆինանսական աուդիտի, մարզպետարանի 1-ին եռամսյակի գնումների օրենսդրությանը համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:

Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին կոմիտեի անդամներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը որոշեց`
1. Ներքին աուդիտի կոմիտեին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել
2. ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ թույլ չտալ տարեվերջյան դրամական կուտակումներ, նախահաշվով նախատեսված ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների գումարներից ավել ծախսումներ: Պակաս հաշվարկված 24.8 հազ.դրամ եկամտային հարկը փոխանցել ՀՀ պետական բյուջե:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 18:04:08