Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում
21.05.2018
Կ Ա Ր Ե Վ Ո Ր Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո ւ Թ Յ Ո ւ Ն
Ռ Դ Մ Ե Կ Ն Ո Ղ Հ Հ Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ն Ե Ր Ի Հ Ա Մ Ա Ր
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
- Վոլգոգրադ
- Եկատերինբուրգ
- Կազան
- Կալինինգրադ
- Մոսկվա
- Նիժնի Նովգորոդ
- Դոնի Ռոստով
- Սամարա
- Սանկտ Պետերբուրգ
- Սարանսկ
- Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
- oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
- սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
- նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ,
խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002