Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը
15.05.2018

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանիմոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 92 քաղաքացի, ընդունելության էին եկել 103-ը: Ընդունելության եկած բոլոր քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:
Մեկ քաղաքացի դիմել էր նաև աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացու խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարին: Հարցը գտնվում է լուծման փուլում: