Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի կապակցությամբ

07.05.2018

  Սիրելի՛ վայոցձորցիներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վայոցձորցի թանկագի՛ն վետերաններ, Հայոց բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի կապակցությամբ:
1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին և մայիսի 9-ն այնուհետ մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի հաղթանակի խորհուրդ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, ԽՄ մյուս ժողովուրդների հետ համատեղելով ուժերը, ընդհանուր պայքարի արդյունքում հաղթեց ֆաշիզմի դեմ մղվող պատերազմը, տոնելով զրկանքների ու համառ պայքարի գնով ձեռք բերած Մեծ Հաղթանակը: Իսկ Արցախի ազատագրական պայքարում, անօրինականորեն Ադրբեջանին բռնակցված Արցախի ազատագրումը կայացավ Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության ու ազատագրական պայքարում ընկած մեր քույր եղբայրների, մեր պատանիների ու անգամ ծերունազարդ պապիկների կյանքի գնով: Արցախի ազատամարտը իրավամբ դարձավ նոր սերնդի հերոսապտումի մերօրյա վկան:
Սիրելի վայոցձորցինե՛ր, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, այսօր մենք առավել քան բարձր ենք գնահատում խաղաղության գինը: Ձեռք բերվեց խաղաղություն, որը մեզանից խլեց հարյուրավոր մեր զավակներին: Մեր քաջ զավակներն իրենց կյանքը չխնայեցին թեկուզև փխրուն խաղաղության հաստատման համար: Թող լույս իջնի նրանց սուրբ շիրիմներին:
Համոզված եմ, որ նրանց նվաճած խաղաղությունը պահպանելու համար բոլորս ենք պատրաստ կանգնելու մեր հերոսացած բանակի կողքին՝ համալրելով Հայոց բանակի շարքերը, անհրաժեշտության դեպքում՝ կրկնելու մեր նահատակված զավակների սխրանքը: Սակայն այսօր բոլորիս մաղթում եմ խաղաղ գործունեություն, ի շահ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի:
Թանկագին բարեկամներ, կրկին շնորհավորում եմ մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, փառք ու պատիվ քեզ, Հայո՛ց հաղթանակած բանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40