Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

07.05.2018

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզի ղեկավարը խորհրդակցության սկզբում նշեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի պարագայում հարկ է պահպանել քաղաքական չեզոքություն, աշխատել բնականոն ռիթմով, լինել հանդուրժող ու պատշաճ ձևով իրականացնել առօրյա աշխատանքային պարտականությունները:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը, ուշադրություն կենտրոնում պահել համայնքների եկամուտների և ծախսերի համապատասխանության խնդիրը, հետևել համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը և իրականացվող ծախսերին` կատարելով դրանց ամենօրյա վերլուծություն:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մարզում ընթացող գարնանացանի աշխատանքներին: Մարզի ղեկավարը հանձնարարեց պարբերաբար տեղակատվություն ներկայացնել տիրող իրավիճակի մասին, զբաղվել դիզվառելանյութի և սերմացուի ներկրման ու բաշխման խնդիրներով, ինչպես նաև պատշաճ ձևով իրականացնել անասնաբուժական միջոցառումները մարզում:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին հանձնարարվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> վարկային ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոնի կառուցվելիք բժշկական նոր կենտրոնի կառուցման համար անհրաժեշտ հողհատկացման ընթացքին:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպչական ընթացքը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարվեց հետևել մարզի հանրակրթական հաստատություններում բաց թողնված դասերի լրացման ընթացքին:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց, ուղղված նրանց կողմից համակարգվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29