Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում էր ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Սանգվան Յոգեշվարը

05.05.2018

  Մայիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Սանգվան Յոգեշվարը: Դեսպանին ուղեկցում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը: Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ կրթական հաստատությունների համակարգչային դասարանների կահավորմանն ու գործունեությանը:
Հյուրերին ընդունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Նրանք նախ եղան Եղեգնաձորի ավագ դպրոցում, որտեղ նրանց ընդունեց դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ուղեկցեց համակարգչային դասարան: Հյուրերը զրուցեցին մասնագետ ուսուցիչների հետ և նշեցին, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում են մարզի ուսումնական հաստատությունների համակարգչային կենտրոնների զարգացմանն ուղղված, ինչպես նաև տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագրեր:
Այնուհետև հյուրեն այցելեին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, որտեղ հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը ներկայացրեց Վայոց ձորի մարզում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված իրենց մշակած ծրագիրը: Իսկ Եղեգնաձորի տարածաշրջանային քոլեջի ծրագրերի մասին խոսեց քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացան նաև ծրագրի իրականացմանն ուղղությամբ դպրոցների տնօրենների պատկերացումներին:
Նույն առաքելությամբ վերջին կանգառը Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցն էր, որտեղ նրանց ընդունեց տնօրեն Անուշ Թարվերդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-26 09:42:10