Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները
04.05.2018
Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները:
Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ եկամուտները ուղղվելու են համայնքների՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների լուծմանը և հետևաբար` նաև համայնքների բնակիչներին համապատասխան ծառայություններ մատուցելուն: