Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը
18.04.2018
2018 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 102 քաղաքացի, ընդունելության էին եկել 119-ը: Ընդունելության եկած 118 քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:
Մեկ քաղաքացի դիմել էր շենք-շինության վթարայնության վերացմանն օժանդակելու խնդրանքով: Քաղաքացու խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Հարցը գտնվում է լուծման փուլում: