Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկի անտառտնտեսության տարածքում տնկվել է 2000 հատ հացենի և թեղի ծառատեսակների սեմնաբուսակներ
17.04.2018
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում ս/թ ապրիլի 14-ին կայացած չորրորդ համապետական շաբաթօրյակի ընթացքում <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի տարածքում (Կեչուտի ջրամբարի հարակից տարածք) տնկվել է շուրջ 2000 հատ հացենի և թեղի ծառատեսակների սեմնաբուսակներ:
Ծառատունկն իրականացվել է <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի աշխատակիցների, դպրոցականների, ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքի բնակիչների ուժերով:
Ծառատունկի մասին ՀՀ Վայոց ձորի մարզպետարան տեղեկատվություն է տրամադրվել <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի տնօրեն Մանվել Հարությունյանի կողմից: