Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակի արդյունքները
16.04.2018
Ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվեց և անցկացվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում չորրորդ համապետական շաբաթօրյակը, որին մասնակցեցին մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ:
Շաբաթօրյակի աշխատանքներին ներգավվել էր 55 միավոր տեխնիկա, 1637միավոր գործիքներ: Շաբաթօրյակին մասնակցել է 3080 մարդ:
Ողջ օրվա ընթացքում մարզպետարանում գործել է տեղեկատու թեժ գիծ (+374281)2 30 61 հեռախոսահամարով:
Շաբաթօրյակի աշխատանքները լուսաբանող նյութեր են տեղադրվել նաև մի շարք համայնքների պաշտոնական կայքերում: