Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում ընթանում է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակը
14.04.2018
Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվել և անցկացվում է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում համապետական չորրորդ շաբաթօրյակը, որին մասնակցում են մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Շաբաթօրյակի աշխատանքներին ժամը 11.00-ի դրությամբ ներգավվել է 42 միավոր տեխնիկա, 1079 միավոր գործիքներ: Շաբաթօրյակին մասնակցում է 2070 մարդ:
Մարզպետարանում գործում է տեղեկատու թեժ գիծ (+374281)2 30 61 հեռախոսահամարով: