Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համատեղ նիստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
12.04.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն ,,Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության, մահացության և զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ,, և Վայոց ձորի մարզում 2016-2018թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության և 2018 թվականի դրանց կանխարգելման մասին համատեղ նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստողաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, Վայոց ձորի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրեններ:
Զեկուցմամբ հանդես եկավ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Վայոց ձորի մսանաճյուղի բժիշկ-համաճարակաբան Ե. Շիրինյանը` ներկայացնելով առավել տարածված վարակիչ հիվանդությունների հիվանդացության, մահացության, զարգացման ռիսի գործոնները, ինչպես նաև հանրապետությունում բնակչության մահացության պատճառների կառուցվածքը: Ե. Շիրինյանը նշեց, որ, 2016 թվանականի համեմատությամբ, իրազեկման աշխատանքների պատշաճ ձևով կազմակերպման շնորհիվ 2017 թվականի ընթացքում կրճատվել, իսկ 2018 թվականի անցած ժամանակահատվածում թունաքիմիկատներով թունավորման դեպքեր չեն գրանցվել:
Քննարկման արդյունքում որոշվեց շարունակել թունվորումները կանխարգելելու և թունաքիմիկատներից պաշտպանվելու վերաբերյալ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքները, ինչպես նաև պատշաճ հսկողություն սահմանել թունաքիմիկատների պահպանման, տեղափոխման, կիրառման և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: