Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

10.04.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ` տեղեկացնելով, որ մասնակցել է ՀՀ 4-րդ Նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և ՀՀ Նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքին: Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին, Հարություն Սարգսյանը պահանջեց աշխատել կրկնապատկված ուժով և եռանդով:
Խորհրդակցության ընթացքում խոսվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ,,Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում,, վարկային ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոնի կառուցման մասին, հանձնարարվեց հետևել բժշկական նոր կենտրոնի կառուցման համար Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից հողհատկացման ընթացքին, զբաղվել ներկայացված շինթույլտվություններով, ճշտել դրանց ծավալներն ու նոր ստեղծվող աշխատատեղերը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին ս/թ ապրիլի 14-ին նախատեսված համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ամենայն հետևողակությամբ կազմակերպել և անցկացնել շաբաթօրյակը, ինչպես նաև հետևել աղբահանության հետ կապված պայմանագրերի կնքմանը համայնքներում, աշխատանքներն ավարտել ՀՀ վարչապետի կողմից նշված ժամկետներում:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը, ուշադրություն կենտրոնում պահել համայնքների եկամուտների և ծախսերի համապատասխանության խնդիրը, հետևել համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը և իրականացվող ծախսերին` կատարելով դրանց ամենօրյա վերլուծություն:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մարզում ընթացող գարնանացանի աշխատանքներին: Մարզի ղեկավարը հանձնարարեց պարբերաբար տեղակատվություն ներկայացնել տիրող իրավիճակի մասին, զբաղվել դիզվառելանյութի և սերմացուի ներկրման ու բաշխման խնդիրներով, ինչպես նաև պատշաճ ձևով իրականացնել անասնաբուժական միջոցառումները մարզում:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխ. մասնագետ Ա. Հովհաննիսյանին հանձնարարվեց հետևել հանրակրթական հաստատություններում մեկնարկած ,,Լավագույն ուսուցիչ,դաստիարակ, տնօրեն,, մրցույթների անցկացման ընթացքին:
Խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ:

 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53