Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց Չինաստանից և Սինգապուրից ժամանած հյուրերի հետ

07.04.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց Վայոց ձորի մարզում իրականացվող ,,Որդեգրիր մի գյուղ,,նախաձեռնության շրջանակներում Չինաստանից և Սինգապուրից Վայոց ձոր ժամանած աջակիցների և հյուրերի հետ:
Մարզի ղեկավարը ողջունեց հյուրերին և շնորհակալության հայտնեց աջակցության համար: Հակիճ ներկայացնելով Վայոց ձորի մարզը, նրա պատմությունը, մշակութային, գյուղատնտեսական և մարզի տնտեսության մյուս ճյուղերը, ՀարությունՍարգսյանը նշեց, որ այստեղ առկա են զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման բազմաթիվ հնարավորություններ՝ գյուղատնտեսական, էկո, արկածային և այլ ուղություններ: ,,Համեմատելով նախորդ տարիների հետ, պետք է նշեմ, որ զբոսաշրջիկների հոսքը Վայոց ձորի մարզ մեծացել է>>,-նշեց Հ. Սարգսյանը:
Տիկին Ժենգ, ով ներկայացնում է Չինաստանի Հանրապետության 2000-ից ավելի զբոսաշրջային գործակալություններ, նշեց, որ չին զբոսաշրջիկների հոսքը դեպի Վայոց ձոր ակտիվացնելու համար նպատակահարմար է կազմակերպել Չինաստանի զբոսաշրջային տարբեր գործակալությունների ներկայացուցիչների այցը Վայոց ձորի մարզ, որոնք կուսումնասիրեն մարզի ներուժը և հնարավորությունները, ինչը հնարավորություն կտա Վայոց ձորի մարզի տեսարժան և պատմամշակությաին վայրերն ընդգրկել զբոսաշրջային տարբեր փաթեթներում: Տիկին Ժենգն առաջարկեց նաև չինական, հնդկական և այլ երկրների բուժական և առողջության կենտրոնների մասնագետների հրավիրել Վայոց ձորի մարզ՝ իրենց ծառայությունները տրամադրելու և մարզում աշխատելու համար:
Սինգապուրից ժամանած Սեմյուել Սեուն, ով հանդիսանում է ,,Որդեգրիր մի գյուղ,,նախաձեռնության աջակիցներից մեկը, նշեց, որ Վայոց ձորի մարզը սինգապուրցի զբոսաշրջիկների համար հիանալի վայր է հանգիստն անցկացնելու համար: Նա նշեց, որ պատրաստ է համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:
Մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցել և օգնել իրականացնելու յուրաքանչյուր գաղափար և նախաձեռնություն:
,,Մեզանից յուրաքանչյուրն իր ազգին բնորոշ և շատ տարբեր հատկանիշներ ունենք, բայց միևնույն ժամանակ մենք շատ նման ենք՝ պատրաստ համագործակցության՝ ուղղված մեր երկրների և մեր մարզերի զարգացմանն ու առաջընթացին>>,-իր խոսքը եզրափակաց Հարություն Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03