Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին ներկայացվեցին <<Որդեգրիր մի գյուղ>> նախաձեռնության ընթացիկ աշխատանքները

07.04.2018


2018 թվականի ապրիլի 5-ից 7-ը ՈՄԳ-ի նախաձեռնող խումբը գտնվում է Վայոց ձորի մարզում: Ինչպես նշում է նախաձեռնության հեղինակ Լեն Ուիքսը, ծրագրի նպատակը հայկական Սփյուռքը Հայրենիքի հետ վերամիավորել է, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր համայնք Սփյուռքում ունենա իր խորհրդատուն:
Նախաձեռնության հեղինակների ջանքերով մարզում իրականացվում են 32 փոքր նախագծեր 5 տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, կրթություն, ձեռագործություն, զբոսաշրջություն և ծառայությունների մատուցում: Հատկանշականն այն է, որ նախաձեռնության հեղինակներն իրենց ծրագրերում ներգարվում են ոչ միայն տարբեր երկրների հայկական համայնքների ներկայացուցիչներին, այլև օտարերկրյա քաղաքացիների:
Ապրիլի 5-ին ՈՄԳ-ի նախաձեռնող խումբն այցելեց Արենի համայնք: Արենի համայնքի Չիվա բնակավայրում սինգապուրյան Samuel Seow Law Corporation (Սամյուել Սեու) իրավական խորհրդատվական ընկերության ֆինանսավորմամբ համայնքի 25 երիտասարդներ մասնակցում են բատիկայի և խեցեգործության դասընթացների, որոնց տևողությունը 2 ամիս է: Նույն ընկերության ֆինասնական աջակցությամբ Չիվա և Ռինդ բնակավայրերի ճամփաբաժանի մոտ ստեղծվել է ,,Չիվայի ձեռագործության շուկա,,: Samuel Seow Law Corporation-ի աջակցությամբ Չիվա բնակավայրում տեղադրվել են զբոսաշրջային ճանապարհային ցուցանակներ: Նշենք, որ ,,Որդեգրիր մի գյուղ,, նախաձեռնության հեղինակների հետ Վայոց ձորի մարզ է այցելել Սամյուել Սեուն, ով մեծ հավանության արժանացրեց դասընթացների մասնակիցների աշխատանքները:
,,Որդեգրիր մի գյուղ,, նախաձեռնության հեղինակներ Լեն Ուիքսը և Արմինե Հակոբյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելեցին Ռինդ, Չիվա, Ելփին և Աղավնաձոր բնակավայրեր: Նշված բնակավայրերի դպրոցները ստացան անգլերեն լեզվով գրքեր և Լեն Ուիքսի հեղինակած խաղը, որը ուսուցողական նշանակություն ունի: Այս խաղի միջոցով երեխաները կարող են սովորել կամ կատարելագործել անգլերեն լեզուն, ինչպես նաև իրենց աշխարհագրական գիտելիքները: Ռինդ և Աղավնաձոր բնակավայրերին տրամադրվեցին նեթբոլ և ռեգբի խաղերի համար անհրաժեշտ սպորտային գույք, ինչպես նաև բջջային հեռախոսների լիցքավորման համար արևային մարտկոցներ, որոնք անհրաժեշտ են անասնապահությամբ զբաղվող գյուղացիներին: Աղավնաձորում իրականացվեց նաև ծառատունկ:
,,Որդեգրիր մի գյուղ,, նախաձեռնության աջակցությամբ Արենիում ևս տեղադրվել են զբոսաշրջային ճանապարհային ցուցանակներ:
Ապրիլի 6-ին «Որդեգրիր մի գյուղ» նախաձեռնության հեղինակներ Լեն Ուիքսը և Արմինե Հակոբյանն այցելեցին Եղեգիս համայնք: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ այցելեցին Եղեգիս, Արտաբույնք և Քարագլուխ բնակավայրեր: Եղեգիս բնակավայրին Ավստրալիայի հայկական համայնքի աջակցությամբ տրամադրվեցին արևային մարտկոցներ և իրականացվեց պտղատու ծառերի ծառատունկ:
Քարագլուխ բնակավայրին ,,Որդեգրիր մի գյուղ,, նախաձեռնության հեղինակների և Ավստրալիայի հայկական համայնքի աջակցությամբ տրամադրվեցին արևային մարտկոցներ, իրականացվեց ծառատունկ, ինչպես նաև Քարագլխի դպրոցին տրամադրվեցին անգլերեն գրքեր և Լեն Ուիքսի հեղինակած խաղերից:
Արտաբույնքի միջնակարգ դպրոց կատարած այցելության ժամանակ «Որդեգրիր մի գյուղ» նախաձեռնության հեղինակների աջակցությամբ ինտերնետային կապ հաստատվեց Արտաբույնքի աշակերտների և Ավստրալիայում գտնվող Հ. Թումանյանի անվան դպրոցի աշակերտների հետ: Երեխաները մեծ ոգևորվածությամբ շփվեցին միմյանց հետ՝ պայմանավորվածություն ձեռքբերելով շարունակել այդ շփումը և հաստատված կապը:
Եղեգիս համայնքում Լեն Ուիքսի, Արմինե Հակոբյանի և Ավստրալիայի հայկական համայնքի աջակցությամբ տեղադրվել են զբոսաշրջային ճանապարհային նշաններ, Եղեգիս համայնքի մուտքի մոտ տնկվել են ծաղիկներ և ծառեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40