Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

03.04.2018

  Այսօր՝ ապրիլի 3-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց ռուս մեծանուն գրող Մաքսիմ Գորկու ծննդյան 150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով, ՌԴ Նիժեգորոդի մարզի ղեկավար Գլեբ Նիկիտինի հրավերով ս/թ մարտի 27-30-ն աշխատանքային այցով ՌԴ Նիժեգորոդի մարզ կատարած այցի մասին:
Մարզպետը նշեց, որ այցի շրջանակում հանդիպում է կայացել Նիժեգորոդի մարզի ղեկավար Գլեբ Նիկիտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես տնտեսական համագործակցության հնարավոր ուղիները, նմանապես և մշակութային ու մարզական որոտներում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում մարզպետն իր խոսքում նշել է, որ Վայոց ձորի մարզը կարևոր հարթակ է նաև երկու մարզերի միջև զբոսաշրջային համագործակցության զարգացման համար: Հ. Սարգսյանը նշեց, որ հանդիպումներին պատվիրակությանը ուղեկցել է Նիժեգորոդի մարզի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանը: Մարզպետը խոսեց նաև Նիժեգորոդի գործունեության տարբեր ոլորտներում հայ համայնքի կարևոր դերակատարության մասին:
Մարզպետ Հ. Սարգսյանն աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծություն բաժնի պետին հանձնարարեց հանդիպում կազմակերպել գինեգործարանների, պահածոների գործարանի, ինչպես նաև արտադրական այլ կազմակերպությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն ընձեռված համագործակցության հնարավորության մասին:
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին:
Խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 18:04:08