Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
27.03.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Նիժեգորոդի մարզի ղեկավար Գլեբ Նիկիտինի հրավերով մարտի 27-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ Նիժեգորոդի մարզի ղեկավար Գլեբ Նիկիտինի հետ, ինչպես նաև կմասնակցի ռուս մեծանուն գրող Մաքսիմ Գորկու ծննդյան 150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզերի միջև Համագործակցության հուշագիր է ստորագրվել 2011 թվականի ապրիլի 19-ին: