Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
15.03.2018
Այսօր՝ մարտի 15-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի հերթական նիստը` կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Վայքի և Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները:
Օրակարգում ներառված էր՝ 2018թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց>>, <<Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց>>, <<Վայքի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ներում անցկացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը որոշեց`
1. Ներքին աուդիտի կոմիտեին՝աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ ապրանքների գնումները կատարել բացառապես <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմել ճիշտ և արժանահավատ:
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կատարել վերահաշվարկ և պակաս հաշվարկված եկամտային հարկը փոխանցել ՀՀ պետական բյուջե, սխալ հաշվարկված վերջնահաշվարկի գումարը վերականգնել կազմակերպության հաշվին: