Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բացօթյա էքսկուրսիա Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի նախկին սպորտհրապարակում հայտնաբերված հնագիտական հուշարձանի տարածքում
14.03.2018
Երեկ՝ մարտի 13-ին, Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախկին սպորտհրապարակում, այժմ նոր կառուցվող շենքի շինհրապարակին կից հայտնաբերված հնագիտական հուշարձանի տարածքում տեղի ունեցավ բացօթյա էքսկուրսիա, որը վարում էր հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը: Կ. Ազատյանը ներկայացրեց հնագիտական հուշարձանի ուսումնասիրության արդյունքները: Ներկաներն էքսկուրսավարի ուղեկցությամբ դիտեցին հայտնաբերված գինու հնձանը և ծանոթացան տեղանքին:
Էքսկուսիոն այցի ընթացքում, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի կողմից, ներկաները (աշակերտներ, ուսուցիչներ) տեղեկացան հնագիտական աշխատանքների նրբություններին: Նշվեց, որ ուսումնասիրությամբ տարածքում պատմամշակութային այլ արժեքներ չեն հայտնաբերվել:
Արծարծվեցին հնձանը, որպես պատմամշակութային տարածքը, տուրիստական վայր դարձնելու վերաբերյալ հեռանկարային տարբեր մտքեր (կառուցվելիք դպրոցական շենքին կից կամ շենքի միջանցքային մասում ներառելու տարբերակներով):
Հավելենք, որ պատմաշակութային արժեք հանդիսացող հնձանի հետագա ճակատագրով կզբաղվեն պատկան մարմինները: