Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի Վայոց ձորի մարզային փուլը
12.03.2018
Վայոց ձորի մարզում անցկացվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից համատեղ կազմակերպված <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Խաղերի մարզային փուլին մասնակցել են Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների հաղթող, մարզի 4՝ Արենիի, Զառիթափի, Մալիշկայի Լոմոնոսովի անվան թիվ 2, Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցների թիմերը:
Մարզային փուլի խաղերին ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզի դպրոցների տնօրեններ, զինղեկներ:
Մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը մարզպետ Հ. Սարգսյանի անունից ողջունել է մասնակիցներին, մաղթել բարի երթ, հաջողություններ ու նոր նվաճումներ:
Մարզային հանձնաժողովի կողմից <<Կորյուն>> ռազմահայրենասիրական խաղերի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Մալիշկայի Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը:
Հանրապետական փուլին կմասնակցի վերը նշված թիմերի մասնակիցներով ձևավորված մարզային հավաքական թիմը:
Մասնակից թիմերը պարգևատրվել են ՀՀ ՊՆ պատվոգրերով, իսկ հաղթող թիմը՝ նաև գավաթով:
Նշենք, որ նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը նպատակաուղղված է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության խորացմանը, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը, ինչպես նաև <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դասավանդման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: