Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը նվիրված 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը և 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերի քննարկմանը
06.03.2018
2018 թվականի մարտի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, նվիրված 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը և 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերի քննարկմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ զեկույցներով և ներկայացրին 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերն ու ակնկալվող արդյունքները:
Ոլորտ առ ոլորտ մանրամասն քննարկվեցին աշխատանքային գործունեության ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց հիմնավորել ծրագրային դրույթները, դրանցում ներառված թվական տվյալները և ակնկալվող արդյունքների ձևավորման հիմքերն ու ուղիները:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց առաջնորդվել աշխատանքային ծրագրերում նշված գործունեության պլաններով, կազմելով ծրագրերը կյանքի կոչելու շաբաթական և ամսական գործունեության պլաններ: