Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

28.02.2018

 Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 28-ին, ժամը 15.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու թիվ 2 նիստը: Նիստը կվարի համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին,
2.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը հաստատելու մասին,
3.Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը հաստատելու մասին,
4.Եղեգիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու մասին,
5.Եղեգիս համայնքի ավագանու անդամ Լորիս Եղյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին,
6.Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին,
7.Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսցող հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության, պատմական և մշակութային հողը <<Հայաստանի Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> ՓԲԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին,
8.Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին,
9.<<Եղեգիսի համայնքային տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու և ՀՈԱԿ-ին անհատույց գույք տրամադրելու մասին:
10.Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,79322 հա վարելահող հողատեսքը աճուրդով օտարելու համաձայնություն տալու մասին,
11.Համայնքային սեփականություն հանդիսացող արոտ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին,
12.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ պահանջներ սահմանելու մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 09:23:03