Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ <<Կայուն դպրոցական սնունդ>> ազգային ծրագրի շրջանակներում

19.02.2018

,,Կայուն դպրոցական սնունդ,, ազգային ծրագրի շրջանակներում, փետրվարի 16-18-ը, Երևան քաղաքում մեկնարկեցին Վայոց ձորի մարզի դպրոցների համար նախատեսված ,,Հանրակրթական կազմակերպություններում խոհարարների և տնօրեն-կազմակերպիչների դասընթացներ,,-ը : Ծրագրում ընդգրկված Վայոց ձորի մարզի 45 դպրոցներից վերապատրաստվեցին 23 դպրոցների տնօրեններ և խոհարարներ, իսկ 22 դպրոցների տնօրեններ և խոհարարներ կվերապատրաստվեն փետրվարի 23-25-ին: ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջևւ ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ: 2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, 2017թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը՝ Շիրակը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանի դպրոցների համար իբրեւ դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40