Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
19.02.2018
Փետրվարի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի կապիտալ շինարարության թույլտվությունների քանակի և ծավալների ճշտմանը, մարզի բուժհաստատություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում 2018 թվականի փետրվարի 27-ից մեկնարկող բժշկական հետազոտությունների հետ կապված հարցերին:
Խոսվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացվող աշխատանքների և աղբահանության խնդիրների, մարզին անհրաժեշտ անօրգանական պարարտանյութերի և գարնանացան սերմացուի պահանջարկի ճշտման շուրջ:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարց հետևել համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը` ուշադրության կենտրոնում պահելով գույքահարկի և աղբահանության վճարների ցուցանիշները:
Անդրադառնալով մարզի կրթական համակարգի հարցերին, մարզի ղեկավարը կարևորեց մարզի հանրակրթական հաստատություններում մեկնարկած առարկայական օլիմպիադաների անցկացումը՝ հանձնարարելով հետևել օլիմպիադաների մարզային փուլի անցկացման աշխատաքներին, ինչպես նաև զբաղվել մարտի 6-ին նախատեսված <<Կորյուն>> ռազմա-մարզական միջոցառման նախապատրաստական աշխատանքներով:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք այլ հանձնարարություններ՝ ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը: