Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում անցկացվեց ,,Ձնեմարդուկ,, ավանդական փառատոնը

19.02.2018

Փետրվարի 16-18-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում կազմակերպվեց ,,Ձնեմարդուկ 2018,, ձնե արվեստի ամենամյա փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ոչ միայն վայոցձորցիները: Միջոցառմանը ներկա գտնվելու համար Ջերմուկ էին ժամանել հյուրեր Երևանից և բազմաթիվ զբոսաշրջիկներ:
,,Ձնեմարդուկ,, փառատոնը Ջերմուկում անցկացվում է 2012 թվականից։
Այս տարի քանդակների պատրաստմանը մասնակցում էին քանդակագործների 5 մասնագիտացված և 9 սիրողական թիմեր: Քանդակների թեմատիկան նվիրված էր Հայաստանում կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովին:
Փառատոնի ընթացքում պատրաստված ձնե քանդակների շարքում կարելի էր տեսնել Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը հանդսացող եղնիկը, տարբեր հեքիթների հերոսներ, բնապատկարներ և այլ հետաքրքիր գործեր:
Նշենք, որ մրցույթին մասնակցող մասնագիտական թիմերը ստացան խրախուսական պարգևներ:
Փառատոնի շրջանակներում մեկնարկեց մարզային հեծանվային 8-րդ գավաթը, անցկացվեց սառամագլցում, իսկ Jermuk travel զբոսաշրջային հարթակի աջակցությամբ քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար կազմակերպվեցին ճանաչողական տուրեր և արշավներ:
Փառատոնի կազմակերպիչներն են ,,Ջերմուկի զարգացման կենտրոն,, ՀԿ-ն և ,,Ջերմուկի երիտասարդական կենտրոն,, ՀՈԱԿ-ը՝ Ջերմուկի համայնքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջացությամբ:
Փառատոնի գործընկերներն էին Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Step Slackliners ակումբը, Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53