Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

16.02.2018

  Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքապետարանի քարտուղարի և ֆինանսական բաժնի պատասխանատուի հետ:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ, Ջերմուկի քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:
Քննարկվեց 2018 թվականի համայնքի բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման խնդիրները՝ հավաքագրման տոկոսների բարելավման տարբերակներն ու հնարավոր ուղիները, կարևորելով նաև այդ հարցում հողերի օտարման և վարձակալության գումարները: Քննարկվեցին նաև հողօգտագործման և գյուղատնտեսության ոլորտին վերաբերող այլ հարցեր, կարևորելով գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկայի պարկի առկայությունը, որպես համայնքին պատվիրակված լիազորությունների և կամավոր խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման առաջնային պայման: Խոսվեց նաև համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգին առնչվող հարցերի շուրջ:
Խորհրդակցության ընթացքում շեշտադրվեց համայնքի զարգացման ծրագրերի մշակման խնդիրը, համայնքային, այդ թվում՝ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի տվյալների թվայնացման աշխատանքների մեկնարկը, ավագանու նիստերի օնլայն հեռարձակման անհրաժեշտության հարցը:
Անդրադարձ եղավ համայնքի հաստիքացուցակների ձևավորմանը, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացմանը, ՀՈԱԿ-ների կառավարման ընթացքում հաշվապահական և այլ կրկնվող աշխատանքների կենտրոնացված իրականացման խնդիրներին:
Կարևորվեց համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների տարեկան աշխատանքային ծրագրի կազմման հետ կապված հարցերը :
Մարզպետը շատ կարևոր համարեց նաև  համատիրությունների ձևավորման և գործունեության ծավալման խնդրում Ջերմուկի համայնքապետարանի օժանդակության հարցը: Քննարկում ծավալվեց  համայնքի բնակավայրերում, առանձնապես Ջերմուկ քաղաքում զբոսաշրջության զարգացման հարցի և, երկուստեք հետաքրքրության այլ հարցերի շուրջ:
Խորհրդակցության վերջում մարզի ղեկավարը հաջողություններ մաղթեց  համայնքապետարանի աշխատանքներին, իսկ առողջարանային քաղաքին՝ զարգացում ու բարօրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53