Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ
14.02.2018
Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Վալերի Քոչարյանը, ՀՀ ՊՆ ԶՈԻ Գլխավոր Շտաբի Ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ մայոր Գ. Տավարածյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, մարզպետարանի և զինվորական կոմիսարիատների այլ պատասխանատուներ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալական խոսքը ասաց զորացրված երիտասարդներին, հայրենիքի նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը պատվով կատարելու և մեր երկրի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար: Այնուհետև շնորհակալական խոսք ասաց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր, Վալերի Քոչարյանը:
Երիտասարդներին ողջունեց նաև Եղեգնաձորի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը:
Մարզպետն իր խոսքում նշեց, որ մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ իրեն համարում է պահեստային զիվորական և պատրաստ է դժվարագույն պահերին կանգնելու հայրենիքի պաշտպանության դիրքերում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը բացի շնորհակալանքի ու բարեմաղթանքի խոսքից, նաև իր պատրաստակամությունը հայտնեց՝ օժանդակելու զորացրված երիտասարդներին քաղաքացիական կյանքում իրենց կյանքի ուղին մարզի տարածքում շարունակելու գործում և ինչով որ հնարավոր է, սատար կանգնելու նրանց առաջարկներին և ծրագրերին: Մարզպետի առաջարկին միացավ նաև գեներալ մայոր Վալերի Քոչարյանը:
2017 թվականին շտաբային մարզումների նախապատրաստման և անցկացման գործընթացում բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու և առաջավոր փորձով աչքի ընկնելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի կողմից արժանացել էր <<Անդրանիկ Օզանյան>> հուշամեդալին, որը նրան հանձնեց ՀՀ ՊՆ ԶՈԻ Գլխավոր Շտաբի Ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ մայոր Գ. Տավարածյանը: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անունից գեներալ մայոր Գ. Տավարածյանը պատվոգիր հանձնեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանին:
Մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հ. Սարգսյանը 2017 թվականի ձմեռային զորակոչը լավագույնս կազմակերպելու համար շնորհակալագրերով պարգևատրեց Եղեգնաձորի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Բաբայանին, Վայքի զինվորական կոմիսար, մայոր Հովհաննես Մելքոնյանին: Հ. Սարգսյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց Արիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցներ Ավիկ Արտաշեսի Սարգսյանին, Նարեկ Յուրիկի Վարդանյանին, Արմեն Ավետիքի Ավետիսյանին, Ռազմիկ Արթուրի Սողոմոնյանին, Ալիկ Արմանի Մելքոնյանին, ինչպես նաև բանակային օլիմպիադայի հաղթող Նիկիտա Արմենակի Շատուրյանին: