Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին
13.02.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության երկարամյա ղեկավար Խաչիկ Գևորգյանի համար փետրվարի 9-ը վերջին աշխատանքային օրն էր: Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հրաժեշտի հանդիպումը գործընկերների հետ:
Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Գևորգյանին համատեղ աշխատանքի համար, նշեց նրա բարեխիղճ աշխատանքը և միջանձնային հարաբերություններում Խ. Գևորգյանի ցուցաբերած մարդկային բարձր հատկանիշները:
Խաչիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Հ. Սարգսյանին, մարզպետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և իր գործընկերներին համատեղ ու երկարատև աշխատանքի համար:
Խաչիկ Գևորգյանին հաջողություններ և բարեմաղթանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները և գործընկերները: