Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
12.02.2018
Այսօր` փետրվարի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեցին շինթույլտվությունների և դրանց արդյունքում կատարված շինարարական աշխատանքների մակերեսներին, ինչպես նաև քանդման թույտվություններին, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի ներկրման գործընթացին վերաբերող հարցեր:
Ներկայացվեց համայնքների տարեկան աշխատանքային պլաններին, 2016 թվականին խոշորացված համայնքների կողմից ձեռք բերված գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկայի հաշվառմանը, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Ներկայացվեց համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները: Այս հարցի առիթով մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է աշխատել համայնքների ղեկավարների հետ աղբահանության համար կնքվող պայմանագրերի քանակը և գանձումներն ավելացնելուն ուղղված աշխատանքների ակտիվացման նպատակով:
Այնուհետև խոսվեց սոցիալական, առողջապահության ոլորտների խնդիրների մասին:
Ներկայացվեց նաև կրթության ոլորտին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, որոնց առիթով մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել դպրոցական առարկայական օլիմպիադաների կազմակերպման հարցերը և 100-ամյակի միջոցառումների կազմակեպման նախապատրաստական փուլի խնդիրները:
Ներկայացվեց ճանապարհների ձմեռային պահպանությանը, աշակերտների տեղափոխման երթուղիների ավելացմանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողերի նպատակային նշանակությունը փոխելու փաստաթղթերում համայքների հատակագծերին հղումներ տալու անհրաժեշտությանը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցերը:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարություններ տվեց՝ ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը: