Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի դպրոցական փուլը
30.01.2018
Այսօր՝ հունվարի 30-ին, Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2017-2018 ուստարվա դպրոցականների մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլը: ՀՀ Վայոց ձորի մարզից մաթեմատիկա առարկայից մասնակցության հայտ է ներկայացրել թվով 834 աշակերտ:
Նշենք, որ մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ինֆորմատիկա առարկաներից անցկացվող օլիմպիադաներին մասնակցելու համար հայտագրվել է մարզի հանրակրթական դպրոցների 1812 աշակերտ:
Նշված առարկաների օլիմպիադաները անց են կացվում ՀՀ ԿԳ նախարարության սահմանած կարգով և ժամանակացույցով:
Յուրաքանչյուր առարկայի օլիմպիադայի ավարտից հետո լրացված ձևաթղթերը ներկայացվելու են մարզպետարան, որտեղից էլ սահմանված կարգով կուղարկվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Ձևաթղթերը ստուգելուց հետո արդյունքները տեղադրվելու են olymp.am կայքում: