Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերակառուցվում է Ռինդ գյուղի մանկապարտեզի շենքը
25.01.2018
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրում մեկնարկում է գյուղի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Շինվերանորոգման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Նախահաշվային գումարը կազմում է 130 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից համաֆինանսավորումը՝ 11 մլն. դրամ: Շինարարական աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել <<Միլաքս Գրուպ>> ՓԲԸ-ն:
Ըստ մանկապարտեզի վերակառուցման շինարարական աշխատանքների
պայմանագրի՝ աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2018 թվականի հունվարի 25-ին, իսկ ավարտը՝ 2019 թվականի մարտի 25-ին: