Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մոնիկա Սարգսյանը մասնակցել է ՀՀ արվեստի և երաժշտական դպրոցների տարեվերջյան հանրապետական հաշվետու համերգին
27.12.2017
Դեկտեմբերի 25-ին Երևանի Կամերային երաժշտության կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ արվեստի և երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգը:
Համերգը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարության մշակութային կրթության աջակցության հիմնադրամը: Համերգին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սան Մոնիկա Սարգսյանը: Մոնիկան ներկայացել է իր հեղինակային <<Զբոսանք>> ստեղծագործությամբ և Ամանորին նվիրված բանաստեղծությամբ:
Համերգի վերջում երաժիշտներին և կատարող երեխաներին շնորհավորանքի խոսքեր և բարեմաղթանքներ է հղել ՀՀ <<Մշակութային կրթության աջակցության>> հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը: