Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

25.12.2017

 Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատանքները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, որոնք հակիրճ հաղորդումներով հանդես եկան նաև նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց Շատին համայնքի մանկապարտեզի և Մարտիրոս համայնքում մեքենատրակտորային կայանի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց 2 տեղեկանք պատրաստել 2017 թվականի ընթացքում տարբեր ծրագրերով մարզում կատարած շինարարական և վերանորոգման աշխատանքների ընդհանուր ծավալի մասին, որոնցից մեկն առանց <<Լիդիան Արմենիա>> կազմակերպության ներդրաման թվերի, իսկ մյուսը՝ այդ թվերի ներառմամբ:
Այնուհետև խոսվեց գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր կարգի տնտեսություններում հուվարի 1-ից 18-ն ընկած ժամանակահատծում անասնագլխաքանակի համատարած հաշվառման նախապատրասստական աշխատանքների մասին: Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց տեղեկանք պատրաստել գյուղատնտեսական հողատարածքների օգտագործման 2015, 2016, 2017 թվականների վերլուծությամբ:
Խոսվեց Արենի, Գլաձոր, Եղեգիս խոշորացված համայնքների աշխատակազմերի հաստիքացուցակի և համայնքային ծառայողների գործառույթների մասին:
Խոսվեց նաև մարզի համայնքներում կատարվող աղբահանության, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի ու արդյունքների մասին, որի վերաբերյալ մարզպետը նշեց, որ համայնքներում պետք է աղբահանությունն իրականացվի ծախսածածկման եղանակով: Ներկայացվեց սոցիալական, առողջապահության և կրթության ոլորտներին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը:
Աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետը տեղեկություն ներկայացրեց <<Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման>> դասընթացի վերաբերյալ:
Քննարկվեց իրավաբանական բաժնի գործառույթներին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03