Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միացյալ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

19.12.2017

 Դեկտեմբերի 18-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցը հյուրընկալեց Արարատի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների սաներին:
Միացյալ համերգը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության <<Մշակութային կրթության աջակցության>> հիմնադրամի կողմից՝ ի թիվս վերջին տասնամյակի ընթացքում իրականացված բազմաթիվ ուսումնական և մշակութային միջոցառումների: Համերգի լավագույն մասնակիցները կընդգրկվեն դեկտեմբերի 25-ին Երևանում կայանալիք արվեստի և երաժշտական դպրոցների տարեվերջյան հանրապետական հաշվետու համերգին:
Համերգը եզրափակվեց Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանի գեղարվեստական կատարմամբ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը շնորհավորեց համերգի մասնակից երեխաներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53