Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

18.12.2017

 Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատանքները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, որոնք հակիրճ հաղորդումներով հանդես եկան նաև նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց Շատին համայնքի մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց տեղեկանք պատրաստել 2017 թվականի ընթացքում տարբեր ծրագրերով մարզում կատարած շինարարական և վերանորոգման աշխատանքների ընդհանուր ծավալի մասին: Այնուհետև ներկայացվեց հունվարի 1-ից 18-ն ընկած ժամանակահատծում գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր կարգի տնտեսություններում ընտանի կենդանիների համատարած հաշվառման վերաբերյալ ՀՀ ՏԿԶ նախարարի դեկտեմբերի 8-ի թիվ 01/15.1/8002-17 հանձնարարականի համաձայն՝ նախապատրասստական աշխատանքների շրջանակում ստեղծվող մարզային հանձնաժողովի կազմման սկզբունքները և հանձնաժողովի կազմը:
Խոսվեց մարզի համայնքներում կատարվող աղբահանության, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի ու արդյունքների մասին, Ներկայացվեց սոցիալական և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կարևորելով բուժսպասարկման որակի աստիճանական բարելավման հարցը և վճարովի բուժծառայությունների վարձավճարների ավելացման գործընթացը: Խոսվեց կրթության ոլորտին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերի շուրջ և ներկայացվեց 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփման աշխատանքների, մարզական և մշակութային միջոցառումների ժամանակացույցերը :
Ներկայացվեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն մշակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը: Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը տեղեկացրեց, որ ս.թ. դեկտեմբերի 15-ին կայացել է Հերհերի ճանապարհի վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը և 2018 թ. կսկսվեն ճանապարհաշինական աշխատանքները:  Ճանապարհի վերանորոգման տևողությունը սահմանվել է 11 ամիս: Քննարկվեց իրավաբանական բաժնի գործառույթներին, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության վերջում մարզպետ Հ. Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57