Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Նախագահի մրցանակներ ստացան հանրապետության լավագույն մարզական քաղաքը, լավագույն մարզական գյուղը և լավագույն մարզական բակը

15.12.2017

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական քաղաք>>, <<Լավագույն մարզական գյուղ>> և <<Լավագույն մարզական բակ>> ստուգատեսների մրցանակակիրների (անվանացանկը կցված է) պարգևատրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Միջոցառման ժամանակ նախարարի տեղակալը պարգևատրեց նաև 2017 թվականի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպված մարզական փառատոնի հաղթողներին (անվանացանկը կցված է) և հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի մրցանակակիրներին (անվանացանկը կցված է):
Ամփոփելով 2017 թվականի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը խոսեց 14 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական քաղաք>>, <<Լավագույն մարզական գյուղ>> և <<Լավագույն մարզական բակ>> ստուգատեսների կարևորության մասին և նշեց, որ ընթացիկ տարում այդ ստուգատեսներին մասնակցել են 9 քաղաք, 5 գյուղ, 13 բակ:
<<Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում կազմակերպված միջոցառումների թիվը հասել է 15-ի, որոնց ընդհանուր թվով մասնակցել են 112 հազարից ավելի անձինք: Աշխատանքներ են տարվել նաև մասսայական սպորտի բնագավառի օրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Այսպիսով, ընդունվել են <<Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>>, <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>>, <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշումները, իսկ <<Սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն>>,- տեղեկացրել է Խաչիկ Ասրյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև հովանավորչական միջոցներով իրականացված ծրագրերը՝ մարզական միջոցառումներ <<Աբովյան>>քրեակատարողական հիմնարկում, <<Փրկություն>> հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում, Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում և <<Կյանքը՝ սպորտի ռիթմով>> մասսայական մարզումները:
Խ. Ասրյանը շնորհավորել է ներկաների և ողջ մարզաշխարհի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով նրանց առողջություն, ուժ և հաջողություններ: 

<<Լավագույն մարզական գյուղ>> անվանակարգում երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքը, համայնքի ղեկավար՝ Սիմոն Բաբայան:

Աղբյուրը՝ http://www.msy.am, 15.12.2017

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34