Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողների անօթևան և առաջին խմբի հաշմանդամության զինծառայողների 8 ընտանիքների տրվել է բնակարանի գնման վկայագիր
14.12.2017

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի՝ մինչև 2019 թվականի ավարտը նախատեսվում է առաջնահերթության կարգով լուծել զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:
Վայոց ձորի մարզից ՀՀ ՊՆ է ներկայացվել 11 գործ, որից 8-ը ստացել է դրական եզրակացություն՝ 6 զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և 2 առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների տրվել է բնակարանի գնման վկայագիր: Բնակարանների ձեռքբերման գործընթացն ընթացքի մեջ է :
ՑՈՒՑԱԿ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ (ԱՆՕԹԵՎԱՆ) ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
( ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
Հ/Հ |
Զոհված(մահացած) կամ հաշմանդամ դարձած շահառուի Ա.Ա.Հ |
Համայնքի անվանումը |
1 |
Եսայան Ռուբիկ Խորենի |
գ.Վերնաշեն |
2 |
Գրիգորյան Թաթուլ Պավլիկի |
Գ.Բարձրունի |
3 |
Գևորգյան Արթուր Վարազդատի |
ք.Վայք |
4 |
Գևորգյան Անուշավան Աշոտի |
Գ.Խնձորուտ |
5 |
Կարապետյան Տարոն Նահապետի / ծնողներին/ |
ք.Վայք |
6 |
Կարապետյան Տարոն Նահապետի /կնոջը/ |
ք.Վայք |
ՑՈՒՑԱԿ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ (ԱՆՕԹԵՎԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ) ԵՎ ԲՆԱԿՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
Հ/Հ |
Զոհված(մահացած) կամ հաշմանդամ դարձած շահառուի Ա.Ա.Հ |
Համայնքի անվանումը |
1 |
Պողոսյան Մհեր Կարապետի
|
ք.Վայք |
2 |
Սահակյան Գուրգեն Լորիսի |
ք.Վայք |