Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում» գրքի շնորհանդեսը

14.12.2017

 Դեկտեմբերի 13-ին Վայոց ձորի թեմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի <<Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում>> գրքի շնորհանդեսը, որին աջակցել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը:
Գրքի ռուսերենով հրատարակման բարերարներն էին Նորիկ և Անուշ Հակոբջանյանները, իսկ հայերենով՝ Ալիկ Հարությունյանը:
Արժանապատիվ Տեր Հոր գրքում ներկայացված են XX դարի պատմական իրադարձությունները, որոնք շարադրված են ըստ Հայոց կաթողիկոսների առաջնորդության ժամանակաշրջանների և ընթերցողներին հիմնարար գիտելիքներ է փոխանցում մեր Եկեղեցու պատմության վերաբերյալ:
Տերունական աղոթքից հետո Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը համառոտ ներկայացրեց արժանապատիվ Տեր Հոր գրքի բովանդակությունը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով:
Այնուհետև գրքի ստեղծման մասին խոսեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Հոգևոր երգերի հրաշալի կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը և <<Արմենյան>> մանկապատանեկան երգչախմբի սան Քրիստինա Գրիգորյանը (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան):
Արժանապատիվ Տեր Հոր գրքի շնորհանդեսի և ձեռնադրման 8-րդ տարեդարձի առիթով նրան շնորհավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Երևանի Ս. Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը, վիրաբույժ Նորիկ Կարապետյանը և այլք:
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին մաղթում ենք նորանոր ստեղծագործական հորիզոններ և Ամենաբարձրյալի օրհնությունները:


Աղբյուրը՝ https://vayotsdzoritem.com

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45