Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել <<Վայքի ԲՄ>> ՓԲԸ-ում տեղադրված վերելակի բացման հանդիսավոր արարողությանը

13.12.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել <<Վայքի բուժական միավորում>> ՓԲԸ-ում <<Լիդիան Արմենիա>> ընկերության կողմից տեղադրված վերելակի բացման հանդիսավոր արարողությանը: Բացմանը ներկա էին  նաև <<Լիդիան Արմենիա>> ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը, <<Վայքի բուժական միավորում>> ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը, Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը, բուժմիավորման աշխատակիցներ և պաշտոնատար այլ անձիք: Վերելակի տարողություն կազմում է 1000կգ և ծառայելու է հիվանդների տեղափոխման համար:
<<Լիդիան Արմենիա>> ընկերությունը Վայքի ԲՄ-ում կատարել է շուրջ 100.435 ԱՄՆ դոլարին համարժեք ներդում: Վերազինվել է բուժ.միավորման վիրահատարանը, ձեռք են բերվել հեմատոլոգիական լաբորատորիա, շարժական ռենտգեն, լաբորասկոպ և բուժմիավորմանն անհրաժեշտ բժշկական այլ գործիքներ և սարքավորումներ: Ընկերության կողմից իրակնացվել են մի շարք սարքավորումների վերանորոգման աշխատանքներ ևս:
Բացման հանդիսավոր արարողության ավարտից հետո ներկաները շրջայց են կատարել, ծանոթանալով <<Լիդիան Արմենիա>> ընկերության կողմից բուժական միավորումում իրականացրած աշխատաքներին:
Խոսելով ընկերության կողմից կատարած աշխատանքների մասին, մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց. <<Շնորհակալություն եմ հայտնում <<Լիդիան Արմենիա>> ընկերությանը Վայոց ձորի մարզում հերթական սոցիալական ներդրումային ծրագրի իրագործման համար, որը մեծ և նշանակալի օգնություն է մարզի բնակչության համար: Ընկերությունը Վայոց ձորում իրականացնում է նաև կրթական ծրագրեր, որոնցից մեկը Վայքի շախմատի տան վերանորոգումն է: Ընկերության աջակցությամբ կիրականացվեն նաև Եղեգնաձորի շախմատի դպրոցի վերանորոգման աշխատանքները: Հարկ եմ համարում նաև նշել, որ <<Լիդիան Արմենիա>> ընկերությունում աշխատում են մոտ 800 վայոցձորցիներ: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանալով՝ առողջություն և խաղաղություն>>:
<<Լիդիան Արմենիա>> ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ <<Վայքի բուժական միավորում>> ՓԲԸ-ում նախատեսվում է ևս 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիվանդասենյակների վերանորոգում, նոր բժշկական սարքավորումների ձեռքբերում և բժիշկների վերապատրաստման դասընթացների իրականացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45